ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Պետք չէ կեղծել հարաբերությունների իրական աշխարհը
Ինչպես ասում էին հին հռոմեացիները` “ժամանակները փոխվում են, փոխվում ենք նաև մենք նրանց հետ միասին”: Վաղուց անցել են այն ժամանկները, երբ աղջկա հետ ծանոթանալու համար տղաները պայքարում էին նրա ուշադրությանը արժանանալու, սիրտը շահելու համար և դրա համար ջանք ու եռանդ չէին խնայում: Նպատակին հասնելու համար երիտասարդները ձգտում էին գեղեցիկ և սպորտային կեցվածքի, ինչն իր հերթին հանդիսանում էր կատարելագործման շարժառիթ:
Ժամանակակից հասարակությունը լայնորեն օգտագործում է համակարգչային տեխնիկայի հնարավորությունները նոր ծանոթություններ և, հատկապես, սեքս ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Ինտերնետային կապի միջոցով քննարկվում են տաբեր սեքսուալ խնդիրներ, ձեռք են բերվում սեքսուալ զուգընկերներ, էրոտիկ և պոռնոֆիլմերի CD այլն:
Վիրտուալ իրականությունը վերածվել է ամենահամարձակ երևակայությունների իրականացման վայր: Որոշ երկրներում տարածում են ստացել այսպես կոչված “մութ սենյակներ”-ը` զվարճալի վայրեր, որոնք նախատեսված են կիբերսեքսի համակարգչային հատուկ ծրագրերին միանալու համար:
Եվ ովքե՞ր են դիմում այդ միջոցներին
Մեր դիտարկումների արդյունքում այդ մարդիկ`
- կասկածամիտ, տագնապային մարդիկ են, որոնք իրենց շրջապատող մարդկանց համարում են վտանգ սպառնացող: Այս տիպի մարդիկ շփվող չեն, ընդունակ չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը, հեշտությամբ նահանջում են իրենց նպատակներից, իրենց բնորոշ է անվճռականությունը և այս ամենը նպաստում է սեռական նախաձեռնության իջեցմանը;
- մարդիկ են, որոնց բնորոշ են մանկամտությունը և մշտապես կախյալություն ունենալու հատկությունը;
- ֆիզիկապես տկար մարդիկ են, որոնք դժվարանում են ռեալ հարաբերություններ սկսել, իսկ վիրտուալ աշխարհը հնարավորություն է տալիս գերտղամարդ և գերկին զգալու:
- տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ են, որոնք ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նրանց մի մասը ուզում է ավելի մեծահասակ երևա, մյուսը` ավելի երիտասարդ:
- տարբեր սեռական փոքրամասնություններին պատկանող մարդիկ են, որոնք հեշտ են գտնում զուգընկերներ և ռեալիզացնում իրենց սեքսուալ ֆանտազիաները:
- սոցիալապես ոչ կայացած մարդիկ են, որոնց համար նյութական արժեքները պակաս կարևոր չեն. պետք չէ ծաղիկներ նվիրել, շամպայն գնել: Այստեղ ամեն ինչ հոգևոր է և մատչելի է…բացի իրական հարաբերություններից;
- հատուկ մարդիկ են, որոնք ձգտում են վտանգավոր սեռական կապի և երևակայությունների իրականացմանը անչափահասների հետ;
- այն մարդիկ են, որոնք խուսափում են պատասխանատվությունից և իրական սեռական կապերից, որն ունի հետևյալ հետևանքները` հղիություն և սեռավարակներ:
- Իհարկե և օնլայն սեքսուալ ակտիվությունը, և կիբերսեքսը բերում են բնական ինտիմ արժեքների խեղաթյուրմանը: Դա արհեստական հաճույքների աշխարհ է, երևակայության աշխարհ, որտեղ մարդ մնում ինքն իր հետ, և որտեղ առկա են ինքնախաբեությունը և իլյուզիան և ամենը կեղծվում է, փոխարինելով և ոչնչացնելով նորմալ միջանձնային ինտիմ հարաբերությունները:
Իրական սեռական պայմանական ռեֆլեքսները առաջանում և պայմանավորված են անհատական փորձով, դաստիառակությամբ և սոցիալական դիրքորոշմամբ, որոնց շնորհիվ ընտրվում է համապատասխան սեքսուալ զուգընկեր:
Անհատի վիրտուալ էրոտիկ երևակայությունը գրեթե երբեք չի համընկնում իր իրական սեքսուալ վարքի հետ:
Իրական սեքսուալ հարաբերությունները բերում են լիցքաթափման, մանկածնման, զգացմունքային հաճույքի, բավարարում է սեռական հետաքրքրությունը: Առանձին դեպքերում այն հանդիսանում է շփման միջոց, երբ սեռական մերձեցումը հանդես է գալիս իբրև անհատների հոգեբանական անձնային մտերմության պահ, որը բերում է երկու անձի մերձեցմանը:
Երբեմն սեքսուալ կյանքը հանդիսանում է ինքնահաստատման միջոց ` ապացուցել ինքդ քեզ և ուրիշներին, որ դու նույնպես կարող ես դուր գալ, գրավել և սեքսուալ բավարարել:
Սեքսը կարող է ունենալ նաև ոչ սեքսուալ նպատակներ` նյութական շահ, սոցիալական ստատուսի բարձրացում, հեղինակութուն: Առանձին դեպքերում այն ծառայում է որոշակի սովորույթների պահպանմանը, որպես կոմպենսացիայի միջոց, փոխարինում գործունեության այլ ձևերը կամ էմոցիոնալ բավարարվածության միջոցները, ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք առաջացնում են մեծ էմոցիոնալ և հորմոնալ պորթկում, որը դրական է ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ապահովելով նրա հարմոնիկ ինտեգրումը հասարակության մեջ:
ԵՎ ինչ անել՞
Ես առաջարկում եմ մտնել այդ հիասքանչ աշխարհը և վայելել բնական հաճույքները և ոչ թե սուռոգատը (կեղծիքը):
27.08.2012 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ